Հայաստան Քաղաքականություն 

Հաչող շունը չի կծում. Վահրամ Բաղդասարյանը՝ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ

analitik.am

«Քանի որ այստեղ կենդանական աշխարհից օրինակներ բերվեցին, կասեմ, որ հաչող շունը չի կծում, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը»,-խորհրդարանում Սահմանադրական դատարանի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածության հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքերով, Հրայր Թովմասյանն անձնական և բոլոր շահերից վեր գերադասում է օրենքի գերակայությունը. «Երբ մենք երբեմն ցանկանում էինք օրենքի շրջանցում կատարել, Թովմասյանը մոռանում էր իր քաղաքական ուժի պատկանելությունը և հանդես էր գալիս որպես մասնագետ: Այդ իմաստով մեր խիղճը հանգիստ է»:

Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց նաև Գագիկ Հարությունյանին ՍԴ ինստիտուտը կայացնելու համար՝ նշելով, որ վերջինս այսօր ոչ պակաս պատասխանատու աշխատանքի է անցել (Գագիկ Հարությունյանը կգլխավորի Բարձրագույն դատական խորհուրդը):
ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ Թովմասյանի պատասխանատվությունը կրկնապատկվում է, քանի որ նա փոխարինելու է Գագիկ Հարությունյանին:
Խոսքի վերջում Բաղդասարյանը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել Թովմասյանի թեկնածությանը:

Ավելի վաղ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հրայր Թովմասյանը գործուղվում է ՍԴ, որովհետև, ընդդիմադիր պատգամավորի խոսքերով, այս ստահոդ պետության պահապան շունն է` բառի քաղաքական իմաստով:

 

Նույն շարքից