Հայաստան Քաղաքականություն 

Որ դեպքում կրթության ոլորտի աշխատակիցները չեն կարող քարոզչությամբ զբաղվել. Քննարկվում է ԸՕ-ը

analitik.am

ԱԺ-ն սկսել է քննարկել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննսիյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է արգելել պետական բյուջետային ֆինանսական ռեսուրսի օգտագործումը քարոզոչություն իրականացնելու նպատակով:

Փոխնախարարը նշեց, որ գործող օրենքով նման արգելք նախատեսվում է հանրային ծառայողների համար, այն էլ այն դեպքում, երբ այդ ծառայողները մասնակցում են ընտրություններին՝ թեկնածու են: Իսկ փոփոխություններով, նախատեսվում է ընդլայնել սահմանափակումները:

Այսպես, քարոզչությամբ զբաղվել արգելվելու թ նաև կրթական, բժշկական ոլորտների աշխատողներին իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս:

Բացի դրանից դատավորներին, դատախազներին և ուժային կառույցների ներկայացուցիչներին առհասարակ արգելվում է մասնակցել քարոզչությանը:

Արգելքը տարածվում է նաև Ընտրական հանձնաժողովի անդամների, բարեգործական և կրոնական կազմակերպությունների, քաղաքացիություն չունեցողների վրա, եթե վերջիններս  չունեն ընտրական ձայնի իրավունք:

 

Նույն շարքից