Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանն այսօր էլ հավակնություններ չունի, սակայն իրողություն է փոխվել. Շարմազանով

analitik.am

Ըստ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այն պետական գործիչն է, ով իր անձնական հավակնությունները միշտ ավելի ցածր է դասել, քան  պետության շահը:

Խորհրդարանում մարտի 20-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ, խոսելով ՀՀ նախագահի հայտարարության մասին, որով վերջինս, ըստ էության, չէր բացառել վարչապետի պաշտոնում առաջադրվելու հավանականությունը, Շարմազանովը հայտարարեց, որ Սարգսյանն այսօր էլ հավակնություններ չունի, սակայն իրողություն է փոխվել:

Ամեն դեպքում ԱԺ փոխխոսնակը նշեց, որ վարչապետի թեկնածուի շուրջ քննարկումները դեռ չեն սկսվել, իսկ թեկնածուի ընտրության հարցում որոշում կայացնելիս ՀՀԿ-ն առաջնորդվելու է սկզբունքով, թե ով կկարողանա լավագույնս կատարել վարչապետի լիազորությունները. «Նախագահն ասում է, որ ինստիտուցիոնալ առումով քննարկումներ չեն եղել, այսինքն՝ գործադիր մարմնում ու խորհրդում այդ հարցը չենք քննարկել»:

Ինչ վերաբերում է ԵԼՔ-ում տիրող իրավիճակին, որտեղ կոնսենսուս չկա Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարելու մասով,  Շարմազանովը հրաժարվեց մեկնաբանություններ տալ, քանի որ չի ուզում տպավորություն ստեղծվի, թե չարախնդում է:

Նույն շարքից