Հայաստան Քաղաքականություն 

Դեսպաններին նշանակելու է նախագահը, բայց վարչապետի առաջարկությամբ

analitik.am

Քանի որ դեսպանը դարձել է վարչական պաշտոն, այն նշանակվելու է նախագահի կողմից վարչապետի առաջարկությամբ: Այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայատարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին:
Քոչարյանն ասաց, որ փոփոխություններով նույնիսկ փորձ է արվել անել այնպես, որ դեսպանը նշանակվի ԱԳՆ-ի ներկայացմամբ, վարչապետի առաջարկությամբ: Սակայն քննարկումների արդյունքում ԱԳՆ-ի մասով պահանջը չէ ներառվել նախագծում:

Արձագանքելով պատասխանին՝ Աշոտյանը նշեց, որ միգուցե անհրաժեշտություն կա դեսպանի պաշտոնում ներկայացված անձին հրավիրել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով փակ քննարկումների համար:

Քոչարյանի խոսքերով, առաջին ընթերցումից հետո բոլոր առաջարկությունները կքննարկվեն և հնարավոր է ընդգրկվեն նախագծում արդեն երկրորդ ընթերցման ժամանակ:

Նույն շարքից