Հասարակություն 

Charlie Hebdo-ի ծաղրանկարը ՌԴ նախագահական ընտրությունների մասին

analitik.am

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo ամսագիրը ՌԴ նախագահական ընտրությունների նախօրեին ծաղրանկար է հրապարակել, որն իր ՖԲ էջում դրել է ծաղրանկարիչ Մարատ Գելմանը՝  վերևում գրելով. «Նրանք այնտեղ՝ Ֆրանսիայում, որտեղի՞ց են ամեն ինչ իմանում»:

Ծաղրանկարում ժպտացող Պուտինն է՝ աջ ձեռքին կարմիր շորով տիկնիկ, ով ասում է.«Իմ անունը Քսենիա Սոբչակ է, ես նախագահական ընտրություններում հակապուտինյան թեկնածուն եմ»: Պուտինի մեջքի ետևում էլ կապված  ձեռքերով և փակված աչքերով մարդ է նստած, ով գոռում է. «Ես Ալեքսեյ Նավալնին եմ, միակ դեմոկրատը: Մի քվեարկեք»:

Նույն շարքից