Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը հայտարարեց Կոստանյանին մարտահրավեր նետելու մասին

analitik.am

Խորհրդարանում քննարկվում է Մարտի 1-ի իրադարձությունների մասին ԵԼՔ խմբակցության հայտարարության նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց թեմայի մասով խորհրդարանական լսումների ժամանակ Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրելու համար ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությունն այն մասին, որ մինչև հիմա անհայտ է, թե ինչի հիման վրա է Ռոբերտ Քոչարյանը հայտարարել, որ 2008-ի մարտի 1-ին ցուցարարաները մեքենաների ետևից կրակում էին զինվորների վրա և թաքնվում:

Փաշինյանը նշեց, որ հայտարարությունից հետո դիմել են Գլխավոր դատախազին Քոչարյանին հարցաքննության կանչելու և վերոնշյալ հարցով պարզաբանումներ ստանալու համար, սակայն դատախազությունը մերժել է դիմումը, իսկ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, թե նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Ռոբերտ Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր:

Ապա Փաշինյանը հայտարարեց, որ պաշտոնապես մարտահրավեր է նետում Կոստանյանին՝ նշելով, որ նման տեսանյութ չկա և չի կարող լինել, իսկ եթե կա, ապա  գլխավոր դատախազությունը թող հրապարակի այն:

ԵԼՔ խմբակցության պատգամավորի խոսքերով, նման տեսանյութի առկայության բացակայությունը հաստատել է նաև Նիկոյանը, ով նշել է, որ մարտի 1-ի ժամանակ որևէ ոստիկան հրազենային վնասվածք չի ստացել. «Նման տեսագրություն չկա, ՀՀ Գլխավոր դատախազությունը ստում է»:

 

Նույն շարքից