Հասարակություն 

«Ռոսկոմնադզոր» գործակալությունը սպառնում է փակել Telegram-ը

analitik.am

Ռուսաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերահսկող «Ռոսկոմնադզոր» գործակալությունը սպառնում է փակել Telegram-ը, եթե վերջինս 15 օրվա ընթացքում  ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը չներկայացնի բանալիներ, որի միջոցով հնարավոր կլինի գաղտնազերծել  օգտատերերի նամակները: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսկոմնադզոր»-ի պաշտոնական կայքից:

 

РИА Новости -ն էլ հայտնում է, որ  ավելի վաղ Գերագույն դատարանը մերժել է Telegram կողմից ընդդեմ Անվտանգության դաշնային ծառայության ներկայացված հայցը:

Telegram-ի շահերը ներկայացնող «Ագորա»  իրավապաշտպան կազմակերպությունը խնդրել էր դատարանին չեղարկել  ԱԴԾ-ի  № 432 հրամանը, որի համաձայն պետք է Telegram-ը  տվյալների գաղտնազերծման համար տեղեկատվություն տրամադրեր: Նրանց կարծիքով, եթե ԱԴԾ-ն տվյալների գաղտնազերծելու վերաբերյալ տեղեկություն ստանա, ապա դա հնարավորություն կտա գաղտնազերծել բոլոր օգտատերերի նամակները, ինչը հակասում է քրեադատավարական օրենսդրությանը:

«Ռոսկոմնադզոր» -ն էլ հայտարարում է, որ նպատակ ունի նայել որոշ օգտատերերի նամակագրությունը, իսկ եթե անհրաժեշտ լինի բոլորի նամակագրությունը նայելու, ապա դատական որոշում է պետք դրա համար:

ՌԴ գլխավոր դատախազությունը կողմ է «Ռոսկոմնադզոր» -ի հրամանին և որևէ խնդիր չի տեսնում:

Նույն շարքից