Միջազգային Քաղաքականություն 

Պետք է ավելի շատ զենք մատակարարել ուկրաինական ուժերին.The Washington Post

analitik.am

The Washington Post-ն անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի՝ ՌԴ նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուն՝  գրում է, որ Պուտինը հավաքել է ձայների 76,7%-ը՝ ավելի շատ, քան որևէ մեկը հետխորհրդային ժամանակաշրջանում:

«Պուտինի քարոզչությունն ամբողջովին հիմնված էր Արևմուտքի դեմ թշնամանքի վրա, սակայն արդեն երկուշաբթի նա հայտարարեց, որ հետաքրքրված չէ զենքերի բնագավառում մրցավազքով և նպատակ ունի երկրում բարձրացնել կյանքի որակը: Սակայն հաշվի առնելով այն, որ նավթի գները նույնն են մնում , իսկ արևմտյան պատժամիջոցներն էլ  խստանում են՝ ի պատասխան Ռուսաստանի պրովոկացիայի՝ օրինակ Սկրիպալի թունավորման դեպքը, Պուտինի ցանկությունների իրականանալը քիչ հավանական է թվում»:

Հեղինակները նաև կարծիք են հայտնում, որ Սիրիայում ծավալվող ռազմական գործողությունները դժվար թե հանգուցալուծում ստանան մոտ ապագայում.  « Չորս տարի առաջ էլ ռուսական զինված ուժերը ներխուժեցին Արևելյան Ուկրաինա և մինչ օրս այնտեղ ռազմական գործողություններ են կատարվում և հայտնի չէ, թե ինչ է լինելու: Այս խնդիրները  Պուտինին կդարձնեն շատ ավելի վտանգավոր: Նա բազմաթիվ անգամ օգտագործել է ռազմական ավանտյուրաները՝ բնակչությանը ներքին խնդիրներից շեղելու համար: Միայն Արևմուտքի հզոր միջոցները կարող են զսպել Պուտինին: Պետք է ավելի շատ զենք մատակարարել ուկրաինական ուժերին և պատասխան հարվածներ հասցնել կիբերհարձակումների միջոցով: Պետք է թույլ չտալ, որպեսզի Պուտինն ու իր շրջապատի օլիգարխներն իրենց գումարները պահեն  արևմտյան ֆինանսական և անշարժ գույքի շուկաներում»,- եզրափակում է The Washington Post-ը:

Նույն շարքից