Հասարակություն 

Հրաձգություն՝ ամերիկյան դպրոցում. NBC Washington-ը հայտնում է մեծ թվով տուժածների մասին

analitik.am

ԱՄՆ Մերիլենդ նահանգի Great Mills ավագ դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հավելելով, որ դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաններ:

Իրավապահներն աշակերտների ծնողներին խնդրել են չմոտենալ դպրոցին, քանի որ երեխաներին տեղափոխում են այլ շինություն:

NBC Washington-ն իր հերթին հայտնում է մեծ թվով տուժածների մասին, սակայն այդ  մասով դեռ պաշտոնական ինֆորմացիա չկա:

ABC7-ի լրագրող Բրեդ Բելլը հայտնում է 3 տուժածի մասին, որոնցից մեկը հենց հրաձիգն է:

Նույն շարքից