Հայաստան Քաղաքականություն 

Էտի ես չեմ կարող մեկնաբանել. Գևորգ Կոստանյանը՝ Սեֆիլյանի դատավճռի մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 20-ին, խորհրդարանում, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը՝ նշելով, որ ինքը չի կարող դա անել. «Էտի ես չեմ կարող մեկնաբանել, կներեք»:

Կոստանյանը չպատասխանեց նաև հարցին՝ քաղբանտարկյալ է արդյո՞ք Սեֆիլյանը, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանը դատարանի կողմից դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

 

Նույն շարքից