Բարի օր Քաղաքականություն 

ՄԱԿ-ը Թուրքիային մեղադրեց հղի կանանց կտտանքների ենթարկելու և մարդու իրավունքների խախտման մեջ

analitik.am

Թուրքիայի հարյուր հազարավոր քաղաքացիներ տուժել են մարդու իրավունքների խախտումներից: Այս մասին ասված է մարտի 20-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցում: Խախտումների թվում նշված են ոչ միայն ազատ խոսքի և հավաքների իրավունքների ոտնահարման դեպքերը, այլ նաև կամայական ձերբակալությունները և կտտանքները:

Զեկույցում ասված է, որ մարդու իրավուքների խախտումները հանգեցրել են երկրում արտակարգ ռեժիմի շարունակական երկարաձգմանը, և ակնհայտ է, որ այդ իրավիճակը թուրքական իշխանություններն օգտագործում են իրենց քննադատներին ճնշելու համար:

Զեկույցում նաև նշվում է, որ ձերբակալվածներին Թուրքիայում կտտանքների են ենթարկում էլեկտրականության միջոցով, քիչ չեն նաև սեռական ոտնձգության դեպքերը:

ՄԱԿ-ի տվյալներով հարյուրավոր կանայք, ովքեր հղի են եղել, կամ նոր ծննդաբերած, ձերբակալվել են միայն այն բանի պատճառով, որ վերջիններիս ամուսինները մեղադրվում են ահաբեկչության մեջ:

Զեկույցի հեղինակները գրում են, որ այդ ամենը Թուրքիան դարձնում են վտանգավոր երկիր:

Անկարան հերքել է բոլոր մեղադրանքները:

 

Նույն շարքից