Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ուսուցիչներին կարգելվի աշխատանքային ժամերին քարոզչությամբ զբաղվել. Օրենքն 1-ին ընթերցմամբ անցավ

Այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանը ձայների 74 կողմ, 23 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ անցկացրեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ձեռնպահ քվեարկեց Ծառուկյան դաշինքի խմբակցությունը:

Նախագծով նպատակ է դրվում բացառել պետական բյուջեի ֆինանսական ռեսուրսների օգտագործումը քարոզչություն իրականացնելու ժամանակ: Առաջարկվում է արգելել նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական, տրանսպորտային և կապի միջոցները, տարածքները, նյութական ու մարդկային ռեսուրսները օգտագործելը հանրային ծառայողներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, առողջապահական կամ բժշկական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատողներին` իրենց լիազորություններն իրականացնելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս: Բացառություն են կազմում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումները:

Հիշյալ գործողությունների կատարումն արգելվել է նաև պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին, ինչպես նաև դատավորներին, դատախազներին, քննչական մարմիններում, ոստիկանությունում, ազգային անվտանգության, քրեակատարողական, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում ծառայողներին, զինծառայողներին և ընտրական հանձնաժողովների անդամներին: Ազգային ժողովի պատգամավորին և անմիջականորեն՝ ընտրողների կողմից ընտրված համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին չի արգելվում քարոզչություն կատարելը կամ քարոզչական նյութ տարածելը` բացառելով վարչական ռեսուրսների օգտագործումը:

Նշենք, որ օրենքը սահմանադրական է:

  • 72
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    72
    Shares

Related Articles