Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի ասածը վերաբերում է նաև Փաշինյանին և Մարուքյանին. Գևորգ Կոստանյան

ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գևորգ Կոստանյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ բոլորն անելիք ունեն քաղաքական դաշտում նոր առաջնորդների թրծման հարցում, վերաբերում է նաև ընդդիմադիր գործիչներ Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանին:

Այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Կոստանյանը նշեց, որ առկա ներուժն օգտագործվելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, դա վերաբերում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից. «Այո, ես կարծում եմ, որ դա վերաբերում է նաև մեր հարգարժան գործընկեր Նիկոլ Փաշինյանին, Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին և բոլորին, թեկուզ, եթե քաղաքական ընդդմիություն են: Երկրի բարօրության համար պայքարող, երկրին նվիրված տղաների և աղջիկների ներուժն օգտագործվելու է՝ ի շահ երկրի զարգացման»:

Կոստանյանն անդրադարձավ նաև խորհրդարանում ԵԼՔ խմբակցության ներկայացրած Մարտի 1-ի իրադարձությունների մասին հայտարարության քննարկման ժամանակ ԵԼՔ-ի պատգամավոր Արտակ Զեյնալյանի հայտարարությանը, թե Հայաստանի կողմից առարկություն է ներկայացվել, որ մարտի 1-ի սպանությունները բացարձակ անհրաժեշտություն են եղել:

Նախկին գլխավոր դատախազը նշեց, որ «բացարձակ անհրաժեշտություն» ասվածը վերաբերում է ոչ թե մահվան դեպքերին, այլ ոստիկանների կողմից ուժ կիրառելուն:

 

  • 64
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    64
    Shares

Related Articles