Տնտեսություն 

Ռուսաստանը փակել է Ուկրաինայից երկիր մուտք գործող բեռնատարների մուտքը

Ռուսական իշխանությունները մասամբ փակել են Ուկրաինայից երկրի սահման մուտք գործող բեռնատարների մուտքը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ուկրաինայի սահմանային ծառայություններին:

Ուկրաինական իշխանությունների տեղեկություններով, մուտքը փակ է երկու սահմանային կետում, որոնցից առաջինում գտնվում է 45, երկրորդում՝ 35 բեռնատար:
Ռուսական կողմը բացատրել է, որ դեպի երկիր մուտքը փակ է տեխնիկական խափանումների պատճառով:

2018 թվականի փետրվարին ուկրաինական իշխանությունները հայտնել էին նմանատիպ միջադեպի մասին՝ նշելով, որ սահմանը չի կարողանում հատել ավելի քան 100 բեռնատար:

 

  • 5
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    5
    Shares

Related Articles