Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը հանձնարարել է զբաղվել Քսենյա Սոբչակի փոխանցած ցուցակով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատակազմին հանձնարարել է զբաղվել ցուցակով, որը փոխանցել է ՌԴ նախագահական ընտրությունների մասնակից Քսենյա Սոբչակը: Խոսքը վերաբերում է ցուցակին, որում ընդգրկված է 16 անուն: Սոբչակը պահանջում է ներում շնորհել ցուցակում ներառված քաղաքացիներին:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ իրոք նման ցուցակ կա, և նախագահ Պուտինն արդեն տվել է համապատասխան հանձնարարականը դրանով զբաղվելու համար:

Այլ մանրամասն՝ Պեսկովը չի հայտնել:

Հավելենք, որ ցուցակում կա նաև ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնի անունը:

 

  • 66
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    66
    Shares

Related Articles