Բարի օր Քաղաքականություն 

Իրանը «պադստավկա» է անում ՀՀ իշխանություններին և Հայաստան պետությանը. ՀՀԿ-ական պատգամավոր

«Կարծում եմ, որ ժամանակն է իրանական գազի թեմայով ճշգրիտ գնահատականներ տալ»,-այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանում ԵԼՔ խմբակցութան հարցապնդման քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

«Տեսեք, թե ինչ է անում ոչ միայն գործող դեսպանը, այլ նաև նախկին դեսպանը: Դաշտ է նետում մեսիջ, որ կարող են շահավետ պայմաններով գազ մատակարարել: Բայց, երբ այդ մարդկանց հարցնում ես ռուսական գազից մի ցենտ էժան գազ կմատակարարե՞ք Հայաստանին, սահման կհասնցե՞ք այդ գազը, ստանում ես բացասական պատասխան:

Հիմա սա Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության մի բաղկացուցիչ մասն է, կոպիտ ասած, «պադստավկա» են անում ՀՀ իշխանություններին և Հայաստան պետությանը՝ իրենց տարածաշրջանային քաղաքականության բաղադրիչներից ելնելով: Կարծում եմ ժամանակն է, որպեսզի մենք Իրանի իշխանություններից ի վերջո թիվ ստանանք, թե ինչ գնով են իրանական գազը պատրաստ հասցնել Հայաստան ու վաճառել, թե ուղղակի շահարկումներով են զբաղված»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

  • 130
  •  
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
    131
    Shares

Related Articles