Հայաստան Քաղաքականություն 

Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ չի խախտի ավանդույթը և չի մեկնաբանի Սեֆիլյանի դատավճիռը

ՀՀ արդարադատության նախարարը չի ցանկանում մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը, դա համարելով անթույլատրելի:

«Կարծում եմ, որ դուք երբևե առիթ չեք ունեցել Արդարադատության նախարարի կողմից որևէ գնահատական լսել որևէ դատական ակտի վերաբերյալ, երբևէ նման բան չի եղել, նման բան չի հնչել և ես չեմ խախտի այդ ավանդույթը, որովհետև ես անթույլատրելի եմ համարում Արդարադատության նախարարի կողմից գնահատական տալը որևէ դատական ակտի մասով»,-այսօր՝ մարտի 21-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարաեց ՀՀ արդարադատության նախարարը՝ հրաժարվելով մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ Մարտի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:

 

  • 73
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    73
    Shares

Related Articles