Հասարակություն 

Օսիպյանը կուռկուռի ձագ ա դառել, չափալախել եմ, պագոնները պոկել. Մանրամասներ ՊՊԾ գնդի գրավման օրերին արված գաղտնալսումներից. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդի գրավումից հետո առաջին անգամ «ՀԺ»-ի հետ զրույցում անդրադառնում է ՊՊԾ գնդի տարածքում պատանդառության մանրամասներին և  իր անձի հետ կապված «Սասնա ծռեր» խմբի հայտարարություններին:

Պատճառը երեկ դատարանում հրապարկված «Սասնա ծռեր» խմբի մուտքային և ելքային հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներն էր: Մասնավորապես երեկ մեղադրող դատախազները հրապարակեցին «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանի խոսակցությունը ոմն Գնելի հետ, որտեղ Պետրոսյանն ասում է. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտե՞ս հետս ոնց ա խոսում»: Ապա Գնելը հետաքրքրվում է. «Չի ասո՞ւմ՝  ստիպված էի, հրաման էի կատարում», ինչին ի պատասխան Աշոտ Պետրոսյանը նշում է. «Արդարանում ա անընդհատ, ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետևիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»,- հեռախոսային խոսակցությունում ասում է Աշոտ Պետրոսյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • 71
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    71
    Shares

Related Articles