Հասարակություն 

Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի

analitik.am

Մարտի 22-ին՝ ժամը 05:09-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ՀԷԿ-ում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Նիգավան ՀԷԿ» ՍՊԸ-ի տարածքում՝ Արզնի-Շամիրամ ջրատարում, հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ս. Հ.-ի դին:

Փրկարարները Ս. Հ.-ի դին դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նույն շարքից