Միջազգային Քաղաքականություն 

Պուտինի հետ հեռախոսազրույցում Թրամփը հայտարարություն է արել, որը խիստ զարմացրել ու անհանգստացրել է իր աշխատակազմին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարտի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել, որը լրջորեն զարմացրել ու անհանգստացրել է վերջինիս աշխատակազմին: Ինչպես հայտնում է The Washington Post-ը, Թրամփը զրույցի վերջում ասել է, որ սպասում է առաջիկա հանդիպմանը:

Պարբերականի տեղեկություներով, Սպիտակ տան աշխատակիցների համար սա եղել է խիստ անսպասելի, քանի որ մինչ հեռախոսազանգը որևէ հանդիպման մասին խոսք չի եղել:

The Washington Post-ի զրուցակիցը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի գրաֆիկը խիստ հագեցած է մինչև նոյեմբեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը վերոնշյալ հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Նույն շարքից