Տնտեսություն 

Չինաստանն արդեն որոշել է, թե ինչպես է պատասխանելու ԱՄՆ-ին

analitik.am

Չինաստանն արդեն որոշել է, թե ինչպես է պատասխանելու ԱՄՆ-ին, որի նախագահը որոշել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Չինաստանի համար: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հավելելով, որ ԱՄՆ իշխանություններն իրենց որոշման մասին պետք է հայտարարեն մարտի 22-ին:

Թերթի տեղեկություններով, Պեկինի կողմից ձեռնարկվող միջոցառումները կարող են վերաբերել ամերիկյան գյուղատնտեսական ապրանքներին: Նշվում է, որ ԱՄՆ-ը հսկայական ծավալների գյուղատնտեսական ապրանքներ է արտահանում Չինաստան և որոշ ապրանքատեսակների մասով նույնիսկ առաջատարն է:

Պարբերականը գրում է, որ Չինաստանի քաղաքականությունն այս մասով կարող է փոխվել, եթե Վաշինգտոնը որոշի ետքայլ անել:

Ամեն դեպքում մեկ բան հստակ է՝ Չինաստանի ցանկացած պատասխան լինելու է հավասարազոր:

The Wall Street Journal-ը նաև հայտնում է, որ Չինաստանի հնարավոր  միջոցառումները առաջին հերթին վերաբերելու են ԱՄՆ այն նահանգներին, որտեղ Թրամփը հաղթել է նախագահական ընտրություններում:

Նույն շարքից