Բարի օր Հասարակություն 

Փոխոստիկանապետը չցանկացավ հայտնել, թե ինչպես են իր հետ վարվել Սասնա ծռերի անդամները

ՀՀ ոստիկանապետի տեղակալ Վարդան Եղիազարյանը չի ցանկանում հիմա խոսել այն մասին, թե ինչպես են իր հետ վարվել Սասնա ծռեր  խմբի անդամները ՊՊԾ գնդի գրավման օրերին:

Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Եղիազարյանը հրաժարվեց պատասխանել հարցին՝ նշելով, որ այդ մասին կխոսի դատական նիստի ժամանակ, երբ իրեն կանչեն հարցաքննության:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեցին ՊՊԾ գնդի գրավման օրերին Սասնա ծռեր խմբի անդամների հեռախոսազրույցների ձայնագրությունները: Գաղտնալսումներից մասնավորապես պարզ է դարձել, թե ինչպես են գնդում վարվել Երևանի փոխոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի հետ:

  • 70
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    70
    Shares

Related Articles