Միջազգային Քաղաքականություն 

Պատգամավորը հայտարարել է, որ սեռական ոտնձգության է ենթարկվել զորամասի շտաբի պետի կողմից

analitik.am

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ բանակում ծառայության տարիներին սեռական ոտնձգության է ենթարկվել զորամասի շտաբի պետի կողմից՝ հավելելով, որ այդ մարդը հիմա Ուկրաինայի հերոս է:
Սավչենկոյի խոսքերով, դա տեղի է ունեցել, երբ ինքը 22 կամ 23 տարեկան է եղել: Ապագա պատգամավորին օգնության է հասել ծանոթ ենթասպան:

Հավելենք, որ այս օրերին Ուկրաինայի խորհրդարանում քննարկվում է Սավչենկոյին մանդատից զրկելու հարցը:

Նույն շարքից