Միջազգային Քաղաքականություն 

Սարկոզին արձագանքել է իրեն առաջադրված մեղադրանքին

analitik.am

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի դատական իշխանությունները, որոնք իրեն նախընտրական քարոզարշավի ժամանակ խախտումներ թույլ տալու մասով մեղադրանք են առաջադրել, չեն ներկայացրել նյութական ապացույցներ:
Սարկոզիի խոսքերով, իրեն մեղադրելու համար որևէ ապացույց չկա, իսկ մեղադրանքն առաջադրվել է միայն Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի, վերջինիս որդու, եղբոր, մամուլի խոսնակի, Լիբիայի նախկին վարչապետի և լիբիական ծագում ունեցող ֆրանսիացի գործարար Զիյադ Թաքիեդդինի հայտարարությունների հիման վրա:
Նախկին նախագահը Լիբիայի նախկին ղեկավարին և վերջինիս ընտանիքին մեղադրել է զրպարտության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 21-ին Ֆրանսիայի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել:

Նույն շարքից