Տնտեսություն 

Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Իսրայելի միջև ստորագրված կոնվենցիան

analitik.am

Ակսօր՝ մարտի 22-ին, կառավարությունը հավանության է արժանացել ««Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017 թ. նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը:
Գործադիրը նաև հավանություն է տվել 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև՝ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Նույն շարքից