Իրավական 

Սեֆիլյանի դեմ օգտագործվեց վերջինիս հրապարակային խոսքը. Արայիկ Պապիկյան

analitik.am

«Չէի ցանկանա էթիկայի կանոնները խախտել և համապատասխան գնահատական տալ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին»,-այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սեֆիլյանի դատապաշտպան Արայիկ Պապիկյանը՝ հավելելով, որ այդ դատավճիռը գնահատականի անգամ արժանի չէ
Պապրիկյանի խոսքերով, Սեֆիլյանի դատավճիռը քաղաքական հետապնդման օրինակելի, դասագրքային օրինակ է. «Սեֆիլյանը երեք տարբեր մեղադրանքներով ազատազրկվեց 10 տարի 5 ամիս 2 օր ժամկետով, այն դեպքում, երբ կիսապացույց անգամ չներկայացվեց, նրա դեմ օգտագործվեց նրա հրապարակային խոսքը: Սեֆիլյանի քաղաքական գործիչ է և այն որ հրապարակայնորեն ասել է իր խոսքը, Հայաստանում քրեորեն պատժելի արարք է դարձել»:

Փաստաբանը նշեց, որ դատարանը գտել է մարդկանց, ովքեր պատրաստ են եղել ցուցմունք տալ Սեֆիլյանի դեմ, սակայն որևէ կերպ չի ապացուցվել, որ վերջիններս կապ ունեն, հանդիպել են Սեֆիլյանի հետ. «Այդ մարդիկ ասում են, որ հանդիպել են Սեֆիլյանի հետ, սակայն ապացույցներ չկան: Ընդ որում, այդ հանդիպումներն իբր եղել այն ընթացքում, երբ Սեֆիլյանը գտնվել է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում: Ինչպես կարող է ապացույց չլինել, եթե նման հանդիպում է եղել»:
Պապիկյանը հայտարարեց, որ Սեֆիլյանի գործում կիրառված հիմնական տարրերը կիրառվում են Սասնա ծռերի գործերում՝ հավելելով, որ իշխանությունները ցանկանում են կապ տեսնել այս երկու գործերի միջև, սակայն նման կապ չկա:

Նույն շարքից