Տնտեսություն 

Վարչապետն ավելի շատ աշխատավարձ է ստանալու. Ինչո՞վ է դա հիմնավորվում

analitik.am

Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով հարցին, թե ինչ հիմնավորմամբ է բարձրացվում ՀՀ վարչապետի աշխատավարձը, նշեց, որ դա արտահայտում է այն տրամաբանությունը, որ Սահմանադրությունն իշխանության տարբեր մարմինների միջև դնում է ծանրաբեռնվածություն աշխատանքի, պարտականությունների և այլնի տեսակետից:

Գաբրիելյանի խոսքերով, միևնույն ժամանակ այդ տրամաբանությունից ելնելով՝ որպես պետության գլուխ սանդղակի առաջին տեղում ՀՀ նախագահն է. «Մի շարք քննարկումների արդյունքում որոշվել են այդ պարտականությունները, սահմանադրությունից բխող պատասխանատվությունը, դերակատարումը և այլն... Այդ առումով սանդղակի վերին մասում որոշակի փոփոխություներ են եղել»,-ասաց նախարարը,  ով շուտով հրաժեշտ է տալու իր պաշտոնին, քանի որ նախարարությունը դադարելու է գոյություն ունենալ:

Նույն շարքից