Հասարակություն 

Պայթյուն չեխական քիմիական գործարանում. Կա առնվազն 6 զոհ

analitik.am

Չեխիայի քիմիական գործարաններից մեկում  պայթյուն է որոտացել: Այս մասին  հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Associated Press-ին:

Տեղի իշխանությունները նշում են, որ միջադեպի արդյունքում առնվազն 6 զոհ կա, վիրավորների թվի մասին տեղեկություններ չեն հայտնվում:

Պայթյունը որոտացել է Կրալուպի-նադ-Վլատվոու քաղաքում գտնվող Synthos ընկերության գործարանում:

Ոստիկանությունը հայտնել է, որ բնակչության կյանքին վտանգ չի սպառնում:

Նույն շարքից