Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ավելի պատրաստված, իմաստուն, ճկուն գործիչ չկա, քան՝ Սերժ Սարգսյանը. Շարմազանով

analitik.am

ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով վերջին օրերի ամենաքննարկվող թեմային, նշել է, որ այս պահին տարբեր ֆորմատներով քննարկվում է, թե ով է լինելու Հանրապետականի թեկնածուն վարչապետի պաշտոնի համար:

Շարմազանովի խոսքերով, ինստիտուցիոնալ քննարկումներ դեռ չեն եղել, այդ հարցը չի քննարկվել գործադիր մարմնի կամ խորհրդի նիստում, սակայն ՀՀԿ-ականնեն իրենց կարծիքներն ասում են ԶԼՄ-ների միջոցով:

ՀՀԿ խոսնակի կարծիքով, այս պահին Սերժ Սարգսյանից ավելի լավ պատրաստված թեկնածու չկա. «Հաշվի առնելով արտաքին և ներքին մարտահրավերները, Սահմանադրությամբ վարչապետին տրված լիազորությունների շրջանակները, ավելի պատրաստված, իմաստուն, ճկուն գործիչ չկա, քան՝ Սերժ Սարգսյանը»։

Նույն շարքից