Բարի օր Տնտեսություն 

ԱՄՆ-ը սկսեց «պողպատե» պատերազմը

analitik.am

Ինչպես հայտնում է  Reuters-ը՝ հղում անելով Սպիտակ տան հայտարարությանը, ալյումինի և պողպատի ներկրման համար մաքսատուրքերի մասին օրենքն արդեն մի քանի ժամ է, ինչ  ուժի մեջ է մտել: Առանձին երկրների մասով որոշումները կկայացվեն ավելի ուշ՝ մայիսի 1-ին:

Մինչև մայիսի 1-ը մաքսատուրքերը չեն գործելու Ավստրալիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, Մեքսիկայի, Կորեայի Հանրապետության և ԵՄ-ի համար: Մյուս երկրները, որոնց վերաբերում են այս մաքսատուրքերը, կարող են քննարկումներ սկսել ԱՄՆ-ի հետ ցուցակից դուրս գալու համար:

Այսպիսով՝  այսօրվանից ուժի մեջ մտած որոշումը վերաբերում է ԱՄՆ ներմուծվող պողպատի խմբաքանակի միայն կեսին:

Հիշեցնենք, որ ալյումինի և պողպատի համար մաքսատուրքեր հաստատելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մարտի 8-ին՝ ալյումինի  ներկրման համար սահմանելով 25 տոկոս մաքսատուրք, պողպատի համար՝ 10:

Նույն շարքից