Միջազգային Քաղաքականություն 

Պեսկովը բացահայտել է, թե որն է Պուտինի պատկերացմամբ արտաքին քաղաքականության թիրախը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերացմամբ  արտաքին քաղաքականության թիրախը ներքին խնդիրները լուծելու մասով որոշումներ կայացնելու համար պայմաններ ստեղծելն է: Այս մասին, ինչպես հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը, հայտարարել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովի խոսքերով՝ Պուտինը շատ լավ հասկանում է իր առջև գոյություն ունեցող ներքին հարցերը. «Նա զարգացման հստակ ծրագիր ունի, հասկանում է, թե որ խնդիրներն են առաջնային, որոնք երկրորդական և այդպես շարունակ: Նախագահին դիվանագիտական աջակցություն է պետք ներքին խնդիրների լուծման մասով հարմար պայմաններ ստեղծելու համար»,-ասել է Պեսկովը:
Խոսելով Եվրոպայի հետ հարաբերությունների մասին՝  Պուտինի խոսնակը նշել է, թե եվրոպացիները լավ հասկանում են, որ պետք է հաշվի նստեն Ռուսաստանի կարծիքի հետ:

 

Նույն շարքից