Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-ն ետ է կանչել Մոսկվայում իր դեսպանին

analitik.am

ԵՄ անդամ երկրները շատ հավանական են համարում, որ ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման ետևում կանգնած է հենց Ռուսաստանը: Այս մասին Բրյուսելում ԵՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Թվիթերյան իր էջում Տուսկը գրել է, որ կատարվածի մասով այլ բացատրություն չկա: Այսպիսով՝  ԵՄ-ն Սկրիպալի գործի մասով իր աջակցությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի տեսակետին:

ԵՄ անդամ բոլոր երկրների արտգործնախարարներն իրենց հերթին շատ հավանական են համարել Մոսկվայի մասնակցությունը Սկրիպալի գործին: Բացառություն են կազմել թերևս միայն Հունաստանը և Իտալիան, որոնց այդքան էլ դուր չեն եկել այս մասով ձևակերպումները:

ԵՄ անդամ երկրները նաև համաձայնության են եկել այն հարցում, որ պետք է խորհրդակցության կանչել Մոսկվայում հավատարմագրված իրենց դեսպանին՝ Մարկուս Էդերերին: Այս մասին հայտնել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:

 

 

Նույն շարքից