Հայաստան Քաղաքականություն 

Ընդդիմադիրները ցանկանում էին աշխատել ընդմիջումներով, սակայն Հանրապետականները թույլ չտվեցին

analitik.am

Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը: Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց քվեարկության դնել արտահերթի ժամանակ առանց ընդմիջման աշխատելու նախագիծը:

Քվեարկությունից առաջ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք դեմ են առանց ընդմիջման աշխատելուն, քանի որ օրակարգում լուրջ հարցեր կան ընդգրկված:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ շտապել պետք չէ, օրակարգում լուրջ հարցեր կան ընդգրկված, որոնց մասով քննարկումներ են լինում նաև ընդմիջումների ժամանակ, հետևաբար պետք չէ աշխատել առանց ընդմիջումների:

Առանց ընդմիջումների աշխատելուն դեմ արտահայտվեց նաև ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ խորհրդարանն է պատգամավորների աշխատանքի վայրը և պետք է շտապելու հարց չլինի:

Չնայած ընդդիմադիրների բողոքի ձայնին, նախագիծն ընդունվեց, պատգամավորները կաշխատեն առանց ընդմիջման:

 

Նույն շարքից