Սպորտ 

Մեսսին տեխնիկապես ավելի լավն է և բազմաֆունկցիոնալ. Բուֆֆոնը համեմատել է Մեսսիին և Ռոնալդուին

analitik.am

«Յուվենթուսի» և Իտալիայի ազգային հավաքականի ավագ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Լեոնել Մեսսիի և Կրիշտիանո Ռոնալդուի մասին՝ համեմատելով վերջին տարվա լավագույն ֆուտբոլիստներին:

«Նրանք սկզբունքորեն տարբերվում են միմյանցից: Մեսսին ավելի բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է, կարողանում է գործել դաշտի ցանկացած կետում, տեխնիկապես ավելի ուժեղ է, հիանալի է տեսնում դաշտը: Նա ոչ միայն կարողանում է եզրափակել գրոհները, այլ նաև սկսում է դրանք:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա մարդասպան է տուգանային հրապարակում: Նա ունակ է ցանկացած գրոհ եզրափակել դարպասը գրավելով»,-ասել է իտալացին

Նույն շարքից