Քաղաքականություն 

Արցախի նախագահը Բեյրութում հանդիպել է լիբանանահայ գործարար շրջանակների հետ

analitik.am

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Բեյրութում մասնակցել է ԱՌԻ կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցած լիբանանահայ գործարար շրջանակների հետ հանդիպմանը:

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը Արցախի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել ԱՌԻ կազմակերպությանն:

Նախագահը նշել է մեր երկրի զարգացման գործում լիբանանահայ գործարար ներուժի ներգրավվածության պահանջված լինելը` համոզմունք հայտնելով, որ այն հետևողականորեն կընդլայնվի:

Նույն շարքից