Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփի խորհուրդը՝ 25-ամյա Դոնալդ Թրամփին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքն իրեն խորհուրդ է տվել երբեք չհավակնել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնին: Այս մասին վերջինս մարտի 23-ին խոսել է Fox News-ի հետ հարցազրույցի ժամանակ:

Լրագրողի հարցին, թե Թրամփն ինչ խորհուրդ կտար 25-ամյա Դոնալդ Թրամփին, ԱՄՆ նախագահը կատակել է՝ երբեք չառաջադրվել նախագահի պաշտոնում:

Թրամփը նշել է, որ մինչև նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելը լավ վարկանիշ է ունեցել: Նա խոսել է  նաև կեղծ տեղեկությունների մասին, որոնք տարածվում են իր անձի շուրջ:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահը ոչ մեկ անգամ է խոշոր ԶԼՄ-ներին կեղծ տեղեկություններ տարածելու և անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ հրապարակելու մեջ մեղադրել:

Նույն շարքից