Տնտեսություն 

Ինչո՞ւ ընդդիմադիրներ չեն կարող լինել ՏՄՊՊՀ-ում. Շաբոյանի բացատրությունը չբավարարեց նաև ՀՅԴ-ին

analitik.am

Այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտնեց, որ ՀՅԴ-ի առաջարկը, որը վերաբերում էր հանձնաժողովի կազմում ընդդիմադիրների կողմից առաջադրված թեկնածու ունենալուն, մերժվել է, քանի որ հանձնաժողովը չի կարող լինել քաղաքականացված:

Շաբոյանն առաջարկեց թողնել գործող կարգը, որի համաձայն հանձնաժողովի անդամների թեկնածությունն առաջադրում է վարչապետը:

Շաբոյանի կարծիքով, եթե հանձնաժողովում ընդդիմադիր լինի, վերջինս կարող է կաշկանդված լինել, քաղաքական կախվածություն ունենալ և պաշտպանել իր քաղաքական թիմի շահերը:

Այս բացատրությունը զարմացրեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին, ով հիշեցրեց, որ օրեր առաջ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նախագահ ընտրեց, ով ՀՀԿ-ի ամենաակտիվ գործիչներից էր:

Մարուքյանը նշեց, որ ամբողջ աշխարհում է այդպես՝ քաղաքական ուժերը թեկնածուներ են առաջադրում, որոնք ընտրվելուց հետո կամ դառնում են օբյեկտիվ, կամ՝ ոչ:

Ընդդիմադիր պատգամավորի պնդմամբ՝ այն, որ այս կամ գործիչը ներկայացնում է այս կամ այն քաղաքական ուժը, դա դեռ չի նշանակում, որ նա օբյեկտիվ չի լինելու:

Շաբոյանի բացատրությունը չբավարարեց նաև ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանին, ով նշեց, որ անկախ նրանից   ՀՅԴ-ն իշխանական ուժ է, թե՝ ոչ, իրենք միշտ օբյեկտիվ են:

Նույն շարքից