Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ. Դավիթ Հարությունյանը՝ լրագրողների մասին

analitik.am

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ  քննարկում է Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծով մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ փոփոխություններ են նախատեսված նաև Երևանի ավագանու նիստերի լուսաբանման մասով:

Նախարարն իր խոսքում Երևանի ավագանու նիստերը համեմատեց ԱԺ նիստերի հետ՝ նշելով, որ օրինակ Ազգային ժողովում լրագրողները չեն կարողանում մուտք գործել նիստերի դահլիճ, սակայն դա որևէ կերպ չի խանգարում վերջիններիս լուսաբանել նիստերը. «Կարծում եմ, որ այսպես շատ ավելի արդյունավետ է, քանի որ յուրաքանչյուր վարկյան այստեղ լրագրողները մուտք չեն գործում, չեն խոչընդոտում: Ես նկատի չունեմ, որ լրագրողների աշխատանքը խոչընդոտում է օրինաստեղծ աշխատանքը, սակայն յուրաքանչյուրը պետք է կարողանա անարգել իրականացնել իր գործունեությունը: Լրագրողներն այս պահին հնարավորություն ունեն ոչ միայն տեսնել, այլ նաև ձայնագրել նիստի ընթացքը, ինչը, ես կարծում եմ, որ լրագրողներին շատ ավելի լայն հնարավորությոններ է տալիս պատշաճ կատարել  իրենց աշխատանքը: Մենք իրենց չենք խանգարում, իրենք՝ մեզ: Նույն դրույթը նախատեսվում է նաև Երևանի ավագանու նիստերի համար»:

Առաջարկվող փոփոխություններից մեկի համաձայն էլ՝ ՊՊԾ գունդը գործելու է ԱԱԾ-ի կազմում:

Նույն շարքից