Հայաստան Քաղաքականություն 

Անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալներ եղել են. Աղվան Վարդանյան

analitik.am

Այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց մեկնաբանել Ժիրայր Սեֆիլյանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ նախկին դաշնակցական Ժիրայր Սեֆիլյանն օրեր առաջ դատապարտվեց 10 տարի 5 ամիս 2 օր ժամկետով ազատազրկման:

Վարդանյանը մասնավորապես նշեց, որ չի մեկնաբանում դատարանների որոշումները՝ հավելելով, որ կան համապատասխան ընթացակարգեր, և եթե կողմը համաձայն չէ, կարող է դիմել հաջորդ ատյաններին

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հայտարարությանը, թե անկախ Հայաստանի պատմության մեջ քաղբանտարկյալներ չեն եղել: Պատգամավորի խոսքերով՝  քաղբանտարկյալներ եղել են անկախ Հայաստանի պատմության մեջ:

Նույն շարքից