Միջազգային Քաղաքականություն 

ՌԴ ԱԳ նախարարությունը չի մեկնաբանում Լավրովի պաշտոնանկության մասին լուրերը

analitik.am

ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության և մամուլի բաժնի պետի տեղակալ Արտյոմ Կոժինը հրաժարվել է մեկնաբանել RTVI-ի տարածած ինֆորմացիան այն մասին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնանկ է արվելու: Կոժինի խոսքերով, դա բամբասանք է, որը նույնիսկ մեկնաբանել պետք չէ:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ իրենք չեն ցանկանում ժամանակ վատնել նման թեմաների վրա:

Ավելի վաղ Լավրովի պաշտոնանկության մասին տեղեկությունները հերքել էին նաև նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը  և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նույն շարքից