Տնտեսություն 

Ռուսաստանում արդեն որոշել են, թե ինչպես են պատասխանելու Թրամփին

analitik.am

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարությունը մտադիր է սահմանափակումներ մտցնել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար՝ այդ կերպ պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը, որն այսօր արդեն ուժի մեջ է մտել: Խոսքը մասնավորապես վերաբերում է ալյումինի և պողպատի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելուն: Այս մասին Ինտերֆաքս գործակալությանը հայտնել է փոխնախարար Վիկտոր Եվտուխովը:

Ռուսաստանցի փոխնախարարը նշել է, որ պատրաստվում են պատասխան քայլերի՝ կարծիք հայտնելով, որ այդ կերպ են վարվելու նաև բոլոր այն պետությունները, որոնց վերաբերում է Թրամփի որոշումը:

Ռուսական կողմը նաև մտադիր է դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Եվտուխովի խոսքերով՝ սա առաջին դեպքն  է, որ կազմակերպության անդամ երկիրը  նման միջոցառումներ է ձեռնարկում՝ ելնելով բացառապես ազգային շահերից:

 

Նույն շարքից