Իրավական 

Շամիրամում տեղի ունեցած սպանդի գործով դատական նիստը հետաձգվեց. Դատապաշտպանը Հայաստանում չէ

analitik.am

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են 2017 թվականի օգոստոսին Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած սպանդի գործով դատական նիստերը:

Այսօր պետք է տեղի ունենար հերթական նիստը, սակայն այն հետաձգվեց, քանի որ մեղադրյալ Թելման Քալաշյանի դատապաշտպան Կրոմվել Գրիգորյանը Հայաստանում չէ, ինչի մասին տեղյակ է պահել դատարանին՝ խնդրելով հետաձգել նիստը:

Միջնորդությունը դատարանի կողմից բավարարվեց, գործով հաջորդ նիստը տեղի կունենա  ապրիլի 6-ին:

 

Նույն շարքից