Հասարակություն 

Սերգեյ Սկրիպալի դուստրը մի քանի րոպեով գիտակցության է եկել

analitik.am

Մեծ Բրիտանիայում հոր հետ թունավորված ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի դուստրը կարճ ժամանակով գիտակցության է եկել: Այս մասին հայտնում է The Times-ը:

Թերթի տեղեկություններով, 33-ամյա Յուլյան մի քանի րոպեով է գիտակցության եկել, ապա նորից հայտնվել կոմայի մեջ: Ինչ վերաբերում է Սերգեյ Սկրիպալին, ապա նա թունավորվելուց հետո գտնվում է կոմայի մեջ:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ թունավորումից հետո հոր և դստեր մտավոր ունակությունները կարող են վատանալ:

 

Նույն շարքից