Սպորտ 

«Ռեալը» պաշտոնական առաջարկ է ուղարկել Նեյմարին

analitik.am

Մադրիդի  «Ռեալը» պաշտոնական առաջարկ է ուղարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին, այս մասին հայտնում է UOL Esporte-ը՝ նշելով, որ Արքայական ակումբն արդեն այս ամառ ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» նախկին աստղին:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Նեյմարը վերջնագիր է ներկայացրել իր ակումբին՝ նշելով, որ կմնա Փարիզում, եթե շաբաթական 1,1 միլիոն եվրո աշխատավարձ ստանա:

Հավելենք, որ հիմա 26-ամյա հարձակվողը վնասվածք ստանալուց հետո վերականգնողական շրջան է անցնում:

Նույն շարքից