Միջազգային Քաղաքականություն 

Բրիտանիայի վարչապետը նոր փաստեր է ներկայացրել Սկրիպալի գործով, որը էականորեն ազդել է ԵՄ երկրների դիրքորոշման վրա

analitik.am

Արդեն հաջորդ շաբաթ ԵՄ անդամ մի շարք երկրներ կարող են հետևել ԵՄ-ի օրինակին և ետ կանչել իրենց դեսպաններին Մոսկվայից՝ կապված Մեծ Բրիտանիայում ռուսաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման հետ: Այս մասին հայտնում է dw.com-ը: Խոսքը մասնավորապես վերաբերում է Դանիային և Իռլանդիային:

Դանիայի վարչապետ Լարս Լոկկե Ռասմուսենը հայտարարել է, որ առաջիկա օրերին երկրի կառավարությունը լրջորեն քննարկելու է Ռուսաստանի նկատմամբ կիրառվելիք միջոցառումների հարցը: Նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իռլանդիայի վարչապետ Լեո Վարդակարը:

Մոսկվայի նկատմամբ հնարավոր միջոցառումներից մեկն էլ ԵՄ անդամ երկրներից ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելն է:

Լիտվայի վարչապետ Դալյա Գրիբաուսկայտեն իր հերթին հայտարարել է, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նոր փաստեր է ներկայացրել, որոնք էականորեն ազդել են ԵՄ անդամ երկրների դիրքորոշման վրա: Գրիբաուսկայտեն վստահություն է հայտնել, որ արդեն հաջորդ շաբաթ ԵՄ անդամ մի շարք երկրներ անհատական միջոցառումներ կձեռնարկեն Ռուսաստանի դեմ:

Ամեն դեպքում ոչ բոլորն են կողմ արտահայտվել ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մտքին: Նման զարգացումներին դեմ է արտահայտվել օրինակ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Քուրցը:

Նույն շարքից