Հասարակություն 

Պատանդներն ազատ են արձակվել. Ահաբեկիչը պահանջում էր ազատ արձակել բանտարկված ահաբեկչին (տեսանյութ)

analitik.am

Ֆրանսիայի սուպերմարկետներից մեկում անհայտ անձի կողմից  պատանդ վերցված բոլոր քաղաքացիներն  ազատ են արձակվել:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քաղաքապետ  Էրիկ Մենասսիին:  Նշվում է, որ սուպերմարկետում մնացել են միայն ոստիկանության աշխատակիցները և հարձակվող անձը:

Telegraph-ն էլ հայտնում է, որ ահաբեկիչը Մարոկկոյից է , ով  գրանցված է ֆրանսիական անվտանգության ծառայություններում՝ որպես վտանգավոր անձ: Նա պահանջում էր ազատ արձակել 2015-ին «Բատալան» ակումբի վրա հարձակված ահաբեկիչներից մեկին:

Վկաների պնդմամբ՝ ահաբեկիչն իր մոտ ուներ դանակ, պայթուցիկ սարքել և այլ զենքեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, որ անհայտ անձը կրակ է բացել Ֆրանսիայի հատուկ ջոկատայինների վրա և սուպերմարկետներից մեկում պատանդ վերցրել մի քանի քաղաքացիների:

Նույն շարքից