Հայաստան Քաղաքականություն 

Իշխանափոխության համար ամենահարմար պահը՝ ըստ Փաշինյանի

analitik.am

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ իշխանափոխության համար պայքարն ավարտված է և կարծում է, որ դրա լավագույն ժամանակը ապրիլի 9-17-ն ընկած ժամանակահատվածն է, երբ գործող նախագահը գոնե ֆորմալ առումով չի լինի բանակի, ոստիկանության և ԱԱԾ-ի հրամանատարը:

Այսօր՝ մարտի 23-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը նշեց, որ իրենք նախատեսում են իշխանափոխությանն ուղղված գործընթացները սկսել հենց վերոնշյալ ժամանակահատվածում, և եթե պարզվի, որ իշխանության վերցնելուն պատրաստ ժողովուրդ կա, ապա դա տեղի կունենա, քանի որ այդ օրերին իշխանությունն ուղղակի գցած է լինելու փողոցում:

Լրագրողների այն հարցին, թե ինչ է լինելու ապրիլի 9-17-ից հետո, ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հիմա չի կարող խոսել զարգացումների մասին, քանի որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կլինի այդ օրերին:

Նշենք, որ ԵԼՔ դաշինքում ՍերԺ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքարի ճանապարհային քարտեզ գոյություն չունի: Թեև դաշինքի անդամ երեք ուժերն էլ դեմ են գործող նախագահի հետագա իշխանությանը, սակայն այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հարցի շուրջ, թե ինչպես պետք է հասնել դա թույլ չտալուն՝ ի վերջո պայմանավորվելով չկաշկանդել իրար և հնարավորություն ունենալ ինքնուրույն գործելու:

Նույն շարքից