Հասարակություն 

Մասկը միացել է Facebook-ի դեմ ֆլեշմոբին՝ հեռացնելով իր աքքաունթները

analitik.am

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մասնակցում է Facebook-ի դեմ իրականացվող ակցիային: Միլիարդատերը բոյկոտում է աշխարհի խոշորագույն սոցկայքը՝ հեռացնելով իրեն պատկանող Tesla և SpaceX ընկերությունների ֆեյսբուքյան էջերը:

Այսպիսով Մասկը միացել է #deletefacebook ֆլեշմոբին, որը սկսվեց Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալից հետո:

Գործարարը նաև խոստովանել է, որ չի իմացել աքքաունթների գոյության մասին:

Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Cambridge Analytica ընկերությունն անօրինական ճանապարհով յուրացրել է սոցկայքի ավելի քան 50 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալները: Ընկերությունը ցանկացել է այդ կերպ տեղեկություններ ունենալ օգտատերերի քաղաքական հայացքների մասին և նպատակաուղղված գովազդային հոլովակներ ցուցադրել վերջիններիս:

Նույն շարքից