Հասարակություն 

Էյֆելյան աշտարակի լույսերն անջատել են՝ հարգելով Ֆրանսիայում ահաբեկչության զոհերի հիշատակը

analitik.am

Էյֆելյան աշտարակի լույսերն անջատել են՝ հարգելով մարտի 23-ին երկրի հարավում՝ Տրեբ քաղաքում, տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում է Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջը:

Աշտարակի լույսերն անջատվել են տեղի ժամանակով ժամը 00:00-ին:

Մարտի 23-ին Ֆրանսիայի հարավում հարձակումների շարքի արդյունքում զոհվել է 3 մարդ, վիրավորների թիվը հասնում է 16-ի: Ահաբեկիչը, ով ծնունդով Մարոկոյից է, ոչնչացվել է:

Նույն շարքից