Հասարակություն 

Ֆրանսիայում ահաբեկչության ժամանակ իրեն պատանդի հետ փոխարինած փոխգնդապետը մահացել է

analitik.am

Մարտի 23-ին Ֆրանսիայի հարավում ահաբեկչության ժամանակ հրազենային վիրավորում ստացած ոստիկան Առնո Բելտրամը մահացել է: Այս մասին հայտնում է երկրի ներքին գործերի նախարար Ժերար Քոլլոնը:

«Փոխգնդապետ Առնո Բելտրամը մահացել է: Նա մահացավ իր երկրի համար: Ֆրանսիան երբեք չի մոռանա նրա հերոսությունը, խիզախություն և զոհաբերությունը»,-գրել է նախարարն  թվիթերյան իր  էջում:

Նշենք, որ սուպերմարկետում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ Բելտրամը մուտք էր գործել սուպերմարկետ և առաջարկել,որ  պատանդ վերցված կնոջ փոխարեն ինքը պատանդ մնա:

 

Նույն շարքից